Հասարակական18:04, 09 Նոյեմբեր 2022
Մադրիդի փոխարեն ռուս տուրիստներին ուղարկում են Թուրքիայի Մարդին քաղաք

Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։
Մարդինի տուրիզմի ծառայության ղեկավար Արսլան Փաշաօղլուն հայտնել է, որ նախկինում ևս նման թյուրիմացություններ եղել են։ Նույն տուրիստական ընկերությունը կրկին նույն սխալ էր թույլ տվել և տուրիստական մի խմբի Մադրիդի փոխարեն սխալմամբ ուղարկել Մարդին։ Վերջիններս ստիպված 3 օր անցկացրել էին թուրքական քաղաքում։
Նշենք, որ Մարդինը գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգում՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև։ Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից է։
«Մերդին» բառը, որը սիրիական լեգենդներում նշանակել է ամրոցներ, քաղաքի անվանման արմատն է: Երբ բյուզանդացի մի հրամանատար սպանում է Դին անունով քահանային, քաղաքը սկսեց կոչվել «Մատեդին», որը նշանակում է` Դինը սպանված է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |