Հասարակական12:15, 11 Նոյեմբեր 2022
Թուրքիայից ԵՄ ապաստան հայցողների թիվը ռեկորդային աճ է գրանցել
Ինչպես հայտնում է Եվրամիության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալությունը, այս տարվա օգոստոսին ապաստան հայցողների ամենամեծ տոկոսը գրանցվել է Թուրքիայից։ Վերջին անգամ բարձր ցուցանիշ եղել է 2014-ին։ Նման ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 3-րդ տեղը՝ հաջորդելով Աֆղանստանին և Սիրիային։
Ըստ հրապարակված տվյալների՝ միայն օգոստոս ամսին Թուրքիայի քաղաքացիներից ստացվել է մոտ 4600 դիմում։ Գործակալությունը նշում է, որ թուրքերից հետո 4-րդ տեղում դիմումների քանակով հնդիկներն են՝ 4200 դիմում։
Առավել ուշագրավ են Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի հայտնած տվյալները, ըստ որոնց՝ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներից ստացվել է 15.957 դիմում։ Այստեղ ևս Աֆղանստանից և Սիրիայից հետո Թուրքիան դիմումների քանակով զբաղեցնում է 3-րդ տեղը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |