• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:35, 14 Նոյեմբեր 2022

Սոցհարցում. Ո՞վ է ավելի ազդեցիկ, Աբդուլահ Օջալանը, թե՞ Սելահաթթին Դեմիրթաշը

Սոցհարցում. Ո՞վ  է ավելի ազդեցիկ, Աբդուլահ Օջալանը, թե՞ Սելահաթթին Դեմիրթաշը

Հոկտեմբերի 15-18-ին թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունն ուշագրավ սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում:

Փորձ է արվել պարզելու, թե քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համախոհների համար ով է ավելի ազդեցիկ դեմք՝ բանտում գտնվող HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթա՞շը, թե՞ Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Հարցվածների 51 տոկոսը համարում է, որ Դեմիրթաշն ավելի ազդեցիկ է: Իսկ 21 տոկոսը նախապատվությունը տվել է Օջալանին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայում Դեմիրթաշին ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման  փորձից հետո։  Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Թուրքական դատարանը մի քանի դատավճիռ է կայացրել Դեմիրթաշի վերաբերյալ:

Օջալանն Իմրալի կղզում գտնվող բանտում է արդեն 23 տարի: 1999-ի աշնանը նա մեղավոր ճանաչվեց Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ և դատապարտվեց մահվան: Հետագայում սակայն Օջալանի պատժաչափը մեղմացվեց և փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ` առանց բողոքարկման իրավունքի:

Աղբյուր`    Diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}