Հասարակական17:06, 12 Դեկտեմբեր 2022
Ռոնի անունով արհեստական բանականությամբ ռոբոտը շուտով քրդերեն լուրեր կհաղորդի
«Botan International»-ը, որ հաճախ է լրատվական և լրագրողական դասընթացներ կազմակերպում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, հաղորդում է, որ Ռոնի անունով արհեստական բանականություն ունեցող ռոբոտը շուտով կսկսի աշխատել նաև քրդերենով։
Այս մասին կազմակերպությունը գրառում է արել Twitter-ում գրառում՝ նշելով․ «Արհեստական բանականությամբ ռոբոտ Ռոնին որպես թղթակից 2023-ին կսկսի իր աշխատանքը։ Ռոբոտը 109 տարբեր լեզուներով լուրեր կհավաքի, այնուհետև դրանք կմշակի, կվերածի քրդերեն լրատվության և կուղարկի խմբագրություն»։
«Botan International»-ը, որ կենտրոններ ունի և՛ Դիարբեքիրում, և՛ Շըրնաքում /Շերնախ/, «Լրագրողներ առանց սահմանների» Հ/Կ-ի հետ համագործակցության շրջանակներում մի շարք ծրագրեր է իրականացնում քրդական մամուլի և խոսքի ազատության բնագավառում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |