Հասարակական16:36, 06 Փետրվար 2023
Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 7․6 մագնիտուդ հզորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Անկարայում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում և Մալաթիայում։ Նորից փլուզվել են շենք-շինություններ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Օրհան Թուրանը հայտնել է, որ երկրաշարժը գրանցվել է օջախի 16․4 կմ խորությամբ։ Ուստի այն ոչ թե հետցնցում է եղել, այլ՝ առանձին երկրաշարժ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում, որը սահմանակից է Սիրիային։ Ըստ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնած վերջին տեղեկության՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 912 և վիրավորվել 5.385 քաղաքացի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |