Հասարակական11:04, 07 Փետրվար 2023
Թուրքիայում հայտարարվել է յոթօրյա սուգ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ երկրում հայտարարել է յոթօրյա սուգ։ Ամբողջ երկրում խոնարհվել են պետական դրոշները։
Արտերկրում Թուրքիայի բոլոր դիվանագիտական հաստատությունների պետական դրոշները ևս մինչև փետրվարի 12-ի մայրամուտը կմնան խոնարհված։
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը պատճառել է մարդկային ու նյութական զգալի կորուստներ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD) փետրվարի 7-ին՝ ժամը 10։40-ին, հաղորդված տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․381-ի, վիրավորների թիվը՝ 20․426-ի, փլուզված շենքերի թիվը՝ 5․775-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |