• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:06, 17 Փետրվար 2023

Կատարը 70 մլն դոլարի օգնություն է տրամադրել Թուրքիային ու Սիրիային

Կատարը 70 մլն դոլարի օգնություն է տրամադրել Թուրքիային ու Սիրիային

Կատարը հայտարարել է, որ մոտ 70 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտնել է, որ Կատարի կողմից Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներիի համար տրամադրված սննդի, բժշկական և այլ մարդասիրական օգնությունը  հասել է 253 միլիոն ռիալի (70 միլիոն դոլար):

Անսարին նշել է, որ երկրաշարժից տուժածների համար մեկնարկած «Օգնություն և աջակցություն» արշավում մեկ գիշերվա ընթացքում հավաքվել է 168 միլիոն ռիալ (46 միլիոն դոլար): Արշավին 50 միլիոն ռիալ (14 միլիոն դոլար) էլ  նվիրաբերել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին:

Պաշտոնյան տեղեկացրել է  նաև, որ մինչ այժմ դեպի Թուրքիա իրականացվել է 30 չվերթ, որոնց շրջանակներում տեղափոխվել է ավելի քան 600 տոննա պարենային, բժշկական և մարդասիրական օգնություն։ 

Ինչ վերաբերում է Կատարի կողմից սիրիացի ժողովրդին տրամադրվող օգնությանը, Անսարին հայտարարել է, որ Կատարի զարգացման հիմնադրամն աջակցում է սիրիական քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների որոնողափրկարարական և երկրաշարժից տուժածներին օգնելու աշխատանքներին:

Անսարին նշել է, որ որոշ լոգիստիկ դժվարություններ կան Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններ փոխադրումներ իրականացնելու հարցում՝ շեշտելով, որ Կատարն անում է հնարավորը որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու և երկրաշարժից տուժածների հոգսերը թեթևացնելու համար։

Աղբյուր`    Rudaw

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}