Հասարակական14:17, 17 Փետրվար 2023
Իրանը 6 տոննա օգնություն է ուղարկել Թուրքիային

Թավրիզի Բժշկական համալսարանի պատրաստած օգնությունը ժամանել է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Հումանիտար օգնության կազմակերպմանը մասնակցել են նաև Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները, համալսարանի ռեկտորն ու ուսանողներ։
«Մենք Թավրիզում գտնվող օգնության համակարգմամբ ենք զբաղված։ Երկրաշարժից անմիջապես հետո մեր բարեկամ իրանական պետությունն ու իրանցի ժողովուրդը օգնություն տրամադրելու հարցում չի զլացել»,- ասել է Թաները։
Նա նաև նշել է, որ Իրանի Խոյ քաղաքում 5․8 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետքերը դեռ թարմ են իրանցի ժողովրդի հիշողության մեջ, և Թուրքիային տրվող այս օգնությունն, ըստ իրանական կողմի, տրամաբանական է։
«Այս օգնությունն ամենակարճ ժամկետներում կհասցնենք Թուրքիա։ Թեհրանում և Թավրիզում դեռ շարունակում են օգնություն հավաքել։ Շատ շնորհակալ ենք»,- ավելացրել է Թաները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |