• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:13, 21 Փետրվար 2023

Թուրք քաղաքագետ․ «Էրդողանին այս անգամ չի հաջողվի դուրս գալ դժվար դրությունից»

Թուրք քաղաքագետ․ «Էրդողանին այս անգամ չի հաջողվի դուրս գալ դժվար դրությունից»

Բրիտանական հեղինակավոր «The Guardian» ամսագիրն իր շաբաթական ամփոփիչ համարում հրապարակել է «Ինչու՞ երկրաշարժը կարող է տապալել Թուրքիայի կառավարությունը» վերնագրով հոդված, որտեղ գնահատականներ է տվել նաև թուրք քաղաքագետ Քարաբեքիր Աքքոյունլուն։ Հեղինակը ներկայացնում է մի քանի հիմնական կետեր․

  1. Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կառավարությունը հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ գալիք ընտրությունների համատեքստում երկրաշարժի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները հավուր պատշաճի չկատարելն ու համապատասխան պայմաններով չկառուցված բնակարանների համար պատասխանատվությունից հրաժարվելը բողոքի ալիք են բարձրացրել ողջ երկրով մեկ։
  2. Որքան էլ իշխանությունը փորձում է դատական համակարգի, մամուլի ու խոսքի և այլ ազատություններ սահմանափակող լծակները պահել իր ձեռքին, ընդդիմադիրները կարողանում են կոալիցիոն ուժ ստեղծել։ Իսկ Էրդողանի ժողովրդականությունը սկսել է անկում ապրել տնտեսական ճգնաժամերի հետևանքով։
  3. Նախկինում Էրդողանը կարողացել էր մի շարք դժվարին իրադրություններից դուրս գալ, սակայն այս անգամ դա նրան չի հաջողվի։ Եվ, չնայած ավիրված շինությունների փոխարեն նախագահը խոստացել է նորերը կառուցել, երկրաշարժից հետո ի հայտ եկած դրությունն ստիպել է մեծ թվով մարդկանց հրաժարվել իշխանություններին աջակցելուց։  
  4. Նախագահ Էրդողանի՝ ևս 5 տարի ժամկետով վերընտրվելը նշանակում է նեպոտիզմի և ավտորիտարիզմի խորացում։ Աքքոյունլուն, ընտրությունները որակելով որպես «վերջին ելք կամուրջից առաջ», նշել է, որ Թուրքիան «լավ օրինակ է ծառայում» նեոլիբերալիզմի հետ համակցված ավտորիտարիզացման բացած արդյունքների համար։

Աղբյուր`    Artigercek

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}