• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական23:27, 22 Փետրվար 2023

Bloomberg․ «Էրդողանի մոտ այս իրավիճակը «գլխացավ է առաջացրել»»

Bloomberg․ «Էրդողանի մոտ այս իրավիճակը «գլխացավ է առաջացրել»»

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։ Հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ իր ժողովրդականությունն ավելացնելու ուղղությամբ աշխատելով, ծրագրում է ընտրությունների անցկացման համար նախապես սահմանված օրվան հավատարիմ մնալ»։

Ինչպես գրում է  «Bloomberg»-ը, հղում կատարելով իր «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներքին աղբյուրներին, գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրությունները մայիսի 14-ին թողնելու հարցը, սակայն հունիսի 18-ի մասին ակնարկներ ևս եղել են։

Աղետից տուժած քաղաքացիների թիվը մոտ 8 մլն է, որոնք այժմ զրկվել են տնից, ապրուստի միջոցներից։ Այս պայմաններում Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է մտածի, թե ինչպես կազմակերպել ընտրությունները նրանց համար։ Ինչպես նշում է հեղինակը, Էրդողանի մոտ, ով պատրաստվում է իր 20 տարվա իշխանության ամենադժվար ընտրություններից մեկին, այս իրավիճակը «առաջացրել է գլխացավ»։

Ըստ հոդվածի՝ նախագահ Էրդողանն այս իրավիճակում վերակառուցման արագ սկսումը տեսնում է միջոց ընտրությունների օրը նույնը թողնելու համար։

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}