• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:17, 10 Մարտ 2023

Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ծայրից ծայր քանդվել է

Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ծայրից ծայր քանդվել է

Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին:

Գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է:  Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղարկած ավտոբուսով տեղափոխվել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մոտ՝ Իսքենդերուն: 

«Այս գյուղի բնակչությունը գնալով նվազում է: Երկրաշարժը մեծ ավերածություն եղավ: Որպեսզի այս գյուղը չվերանա, պետության աջակցությունն է անհրաժեշտ»։

Նա ասել է, որ գյուղում 15 տուն էապես վնասվել են, եկեղեցին նույնպես վնասվել է: Այս պահին մոտ 25 վրան ունեն, որտեղ էլ ապրում են: Շեշտել է, որ բոլոր կողմերից օգնություն է գալիս, 4-րդ օրվանից սկսել է տեղ հասնել օգնությունը, շնորհակալություն է հայտնել բարերարներին, պաշտոնյաներին:

«Սրանից հետոն արդեն պետությունից ենք ակնկալում: Ինչպե՞ս են կառուցվելու քանդված տները: Գումարային օգնությա՞մբ, թե՞ այլ ճանապարհներով: Պետք է ստեղծենք այն հնարավորությունները, որոնք կկանխարգելեն, որ մարդիկ լքեն այս գյուղը: Գյուղացիների միգրացիան կանխելու համար պետք է նախ և առաջ լուծենք ապաստանի հարցը:... Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում: Ամեն եկողից օգնություն ենք խնդրում: Շատ մեծ աղետ ապրեցինք»,- նշել է  գյուղապետը: 

Աղբյուր`    Posta.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}