Հասարակական15:57, 12 Ապրիլ 2023
Financial Times․ «Թուրքիայում Էրդողանից հոգնել են»
Բրիտանական «Financial Times» թերթի լրագրողներից Ադամ Սեմսընն մեկնել է Թուրքիայի Քոնիա քաղաք, որտեղ հետևել է առօրյա կյանքին և գրառումներ արել իբրև ականատես։
Նա գրել է, որ ընտրազանգվածն էրդողանից հոգնել է, և Քոնիայում, որն ավանդաբար ընկալվել է որպես Էրդողանի ամրոց-քաղաք, նրա նկատմամբ հավատը նվազել է, սակայն դա չի նշանակում, որ բնակիչները մտածում են ընդդիմությանն աջակցելու մասին։
Հոդվածում հեղինակը պատմում է, որ շարքային քաղաքացիներին Էրդողանից վանում է նաև այն փաստը, որ հիմնարար իրավունքներն և ազատությունները անբարվոք վիճակում են, իսկ երկիրը ղեկավարվում է միանձնյա ձևով։
Լրագրողը նշել է, որ սա Էրդողանի և իր կուսակցության համար 20 տարվա իշխանության ընթացքում ամենադժվար ընտրությունն է լինելու, սակայն ընդգծել է, որ ստացած տպավորություններից չի կարող ասել, թե ընդդիմադիր «Ազգ» դաշինքը վայելում է քաղաքացիների լիակատար վստահությունը։
Ինչպես եզրափակել է Սեմսընը, 2018-ի ընտրություններում Քոնիայում յուրաքանչյուր 4 ընտրողից 3-ն ընտրել է Էրդողանին, բայց այժմ պատկերը փոխվել է, և պատճառը տնտեսական ճգնաժամն է, որն առաջացել է կառավարության վարած քաղաքականության հետևանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |