Հասարակական11:45, 08 Մայիս 2023
Թուրքիայում բացասաբար են ընդունվել Էրդողանի մասին արևմտյան մամուլի հրապարակումները

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակում են Էրդողանին վերաբերող լուրեր՝ օգտագործելով ծաղրական վերնագրեր, ինչը բարկացրել է թուրքական լրատվամիջոցներին։
«BBC»-ն, որը հարցազրույց է վերցրել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից, գրել է. «Վտանգը տարբեր ձևերով է գալիս։ Թուրքիայի երկար տարիների ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար այն գալիս է սրտանման նշանի տեսքով, որը մի նախկին պաշտոնյայի ձեռքերով է ցույց տրվել»։
Ֆրանսիական «Le Point» և «L'Express»-ն ամսագրերն էլ իրենց հերթական համարների շապիկներին ընտրել են «Էրդողան՝ մյուս Պուտինը» և «Էրդողան՝ քաոսային վտանգ» վերնագրերը:
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրն էլ «Թուրքիայի ընտրություններն ազատ և ազնիվ չեն լինելու» վերնագրով վերլուծության մեջ նշել է, որ «ընդդիմությունը դեռևս շանս ունի հաղթելու»։
Թուրքական մամուլն այս հրապարակումները որակել է որպես «ատելության խոսք և սադրիչ արտահայտություններ»՝ նշելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան «արշավ է Էրդողանի դեմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |