• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:27, 12 Մայիս 2023

Արևմտյան մամուլը շարունակում է հակաէրդողանյան լուրերի շքերթը

Արևմտյան մամուլը շարունակում է հակաէրդողանյան լուրերի շքերթը

Ամերիկյան «The Washington Post»-ը հոդված է հրապարակել «Թուրքական ընտրություններ. Էրդողանի մրցակիցը խոստացել է վերջ տալ «ավտորիտար իշխանությանը»» վերնագրով։

«Այս շաբաթ տված հարցազրույցում Քըլըչդարօղլուն մտավախություն է հայտնել, որ քաղաքական լարվածությունը կարող է սպառնալ երկրում կարևոր ընտրությունների անցկացմանը, զգուշացնելով, որ մրցակիցները կփորձեն «քաոսի մթնոլորտ ստեղծել» մինչև կիրակի կայանալիք ընտրությունները»,- գրում է «Washington Post»-ը:

Ըստ թերթի՝ Քըլըչդարօղլուն խոստանում է վերականգնել Թուրքիայի դիվանագիտական ​​իշխանությունը, որը Էրդողանի իշխանության օրոք դուրս էր մնացել աշխարհից։

Մեկ այլ ամսագիր՝ «The Economist»-ը, իր վերջին լուրի համար վերնագիր էր ընտրել «Նախկին բյուրոկրատը դժվարություններ է առաջացնում Էրդողանի համար»։

Հոդվածում տեղ են գտել մտքեր, որոնք թուրքական մամուլում «սկանդալային» որակումն են ստացել՝ «Քեմալ Քըլըչդարօղլուն մրցում է Թուրքիայի բռնապետի և ժամանակի դեմ։ Էրդողանը ավելի քան մեկ տասնամյակ բորբոքում է Թուրքիայի մշակութային պատերազմների կրակը: Այժմ, երբ նրա երկարամյա կարիերայի ընթացքում առաջին անգամ ի հայտ է գալիս իշխանությունը կորցնելու հավանականությունը, այս շարժումը կրկնապատկվել է»։

Բրիտանական «The Guardian» թերթն էլ այլ սկանդալային վերնագիր է հրապարակել՝ «Մինչ Թուրքիան պատրաստվում է քվեարկությանը, Էրդողանը դեմ առ դեմ կանգնած է իրական պարտության հավանականության առաջ»։ Անդրադառնալով վերջին հարցումներին՝ «The Guardian»-ը հաղորդել է, որ կիրակի առավոտյան ժամը 08:00-ից սկսած Թուրքիայում մոտ 61 միլիոն ընտրող կսկսի քվեարկել:

Թուրքական իշխանամետ մամուլը խիստ քննադատաբար է մոտեցել արևմտյան լրատվականների հրապարակած նյութերին՝ գրելով, որ Արևմուտքը բացահայտ աջակցում է ընդդիմադիր թեկնածուին։

Աղբյուր`    gazetevatan

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}