• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:37, 15 Մայիս 2023

Գերմանիայի հյուպատոսարանն իր քաղաքացիներին հորդորել է չշրջել Ստամբուլում

Գերմանիայի հյուպատոսարանն իր քաղաքացիներին հորդորել է չշրջել Ստամբուլում

Մինչ մայիսի 14-ին  Թուրքիայի Հանրապետությունում ընթանում են 13-րդ նախագահական և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունները, թուրքական աղբյուրները սկանդալային են համարել Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության տարածած հայտարարությունը:

Գերմանիայի քաղաքացիներին որպես զգուշացում տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Դիտարկելով ընտրությունների արդյունքների անորոշությունն ու հնարավոր արձագանքը թեկնածուների գրանցած արդյունքներին, չի կարելի անտեսել այն, որ ընտրատեղամասերի փակվելուն հաջորդող ժամերին կարող են  լինել անկարգություններ: Հորդորում ենք երեկոյան չշրջել քաղաքում»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ի առավոտյան ժամերին արդեն սոցցանցերում տեղ էին գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում էր ծեծկռտուք։

Խոշոր ծեծկռտուք էր տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում, իսկ փայտերով և քարերով կռիվ՝  Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։

Աղբյուր`    Hurhaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}