Հասարակական13:15, 15 Հունիս 2023
Թուրքիայի ամենահարուստ 5 մարդիկ ըստ Forbes-ի
Ամերիկյան հեղինակավոր «Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց անվանացանկը: Նրանց շարքում տեղ են գտել նաև թուրք միլիարդատերերը։
Թուրքիայի ամենահարուստ 5 անձինք՝ ստորև
1. Իբրահիմ Էրդեմլիօղլուն
Գործարար Իբրահիմ Էրդեմլիօղլուն թուրքական հայտնի «Merinos» գորգերի բրենդի հիմնադիրն է։ Նրա կարողությունը կազմում է շուրջ 5.3 մլրդ դոլար:

2. Մուրադ Ուլքեր
Ուլքերի կարողությունը հասնում է 5 մլրդ դոլարի: Առևտրի և արտադրության ոլորտում գործունեություն ծավալող միլիարդատերը հանդիսանում է նաև «Yıldız Holding»-ի տնօրենների խորհրդի նախագահը:

3. Ալի Էրդեմիօղլու
Թուրքիայում 3-րդ ամենահարուստ գործարարը, ով միաժամանակ հանդիսանում է նաև Իբրահիմ Էրդեմիօղլուի եղբայրը, պոլիեսթերի (սինթետիկ ամուր գործվածք) արտադրությամբ զբաղվող թուրքական «SASA» ընկերության հիմնադիրն է: Նրա կարողությունը հաշվվում է 4.7 մլրդ դոլարի սահմաններում:

4. Սեմահաթ Սևիմ Արսելը
95-ամյա Սևիմ Արսելը Թուրքիայի ամենամեծ հոլդինգներից մեկի՝ «Koç»-ի հիմնադիր Վեհբի Քոչի դուստրն է: Արսելի հարստությունը գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար:

5. Իփեք Քըրաչ
Քըրաչի կարողությունը տատանվում է 2.9 մլրդ դոլարի սահմաններում: Ցանկում տեղ գտած 2-րդ կին գործարարի անունը տեղ է գտել Թուրքիայի շուրջ 500 ամենահաջողակ արտահանողների թվում:

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |