Հասարակական17:00, 23 Հունիս 2023
Ստամբուլում կանխվել է «ԻՊ»-ի կողմից ահաբեկչական գործողության փորձ

Ստամբուլում ձերբակալվել է օտարերկրացի, ով պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ստամբուլում: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օտարերկրացին (ոմն Ա.Հ.) հանդիսանում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ, որը հայտնի էր «Միայնակ շուն»։
Նրան հայտնաբերել և ձերբակալել են Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները Ստամբուլի թաղամասերից մեկում։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 2 չլիցենզավորված ատրճանակ, լիցքավորված պարկուճ, ռումբի պատրաստման համար նախատեսված խողովակ, ևՍտամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ կապված փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Թուրքիայում՝ Ստամբուլի կենտրոնում, պայթյուն էր որոտացել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ կա առնվազն 4 զոհ, 38 տուժած:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |