Հասարակական15:11, 28 Հունիս 2023
Թուրքիան խաղաղության ցուցանիշով 147-րդ տեղում է

Ավստրալիայում կենտրոնացած Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2023-ի խաղաղության համաշխարահային ինդեքսը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան 163 երկրների ցանկում գտնվում է 147-րդ հորիզոնականում, որը կիսում է Իրանի հետ։ 148-րդ հորիզոնականում է հայտնվել Հյուսիսային Կորեան։
Եվրոպական 36 երկրների մեջ ներառված Թուրքիան այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։
Այս տարի առաջին տեղում է հայտնվել Իսլանդիան։ Տվյալ ցուցակը կազմելու համար 23 ցուցիչներ են ներկայացվում, ինչպիսիք են երկրի ներսում և դրսում հակամարտությունների/բախումների ընթացքում եղած մահերի ցուցանիշը, սպանությունների ցուցանիշը, ռազմականացվածության մակարդակը, զենքի արտահանման ցուցանիշը, ահաբեկչության դեպքերը, քաղաքական կայունությունը, դատապարտյալների թիվը։
Վերջին տեղում է հայտնվել Աֆղանստանը, որին նախորդում են Եմենն ու Սիրիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |