• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:33, 29 Հունիս 2023

Թուրքիայում տարեցտարի աճում է անչափահաս աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը

Թուրքիայում տարեցտարի աճում է անչափահաս աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը

Թուրքիայում դեռևս շարունակվում է չլուծված խնդիր մնալ աղջիկ երեխաների ամուսնությունը և հղիությունը վաղ տարիքում։ Անչափահասների ծնելիությունն աճում է հատկապես այն աղջիկների շրջանում, ովքեր կրթություն չեն ստանում կամ հեռացվում են դպրոցից ընտանիքի ճնշման պատճառով։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Գամզե Աքուշ Իլգեզդին պատրաստել է «Երեխաների հղիության վերաբերյալ զեկույց», որտեղ ներառված են Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալները։ Թուրքական մամուլն այդ զեկույցը բնորոշել է որպես ԹՈւՐՔԻԱՅԻ ԱՄՈԹ։

Ըստ վերոնշյալ զեկույցի՝ վերջին 22 տարում 15 տարեկանից ցածր հղիների թիվը կազմել է 21.087, իսկ մինչև 19 տարեկան հղիների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Զեկույցում նաև նշվում է, որ 15 տարեկանից ցածր տարիքում ծննդաբերած երեխաների թիվը 2022-ի համեմատ աճել է 25%-ով: Մինչև 15 տարեկան 1546 երեխա, որոնք ծննդաբերել են 2015-2021-ին՝ նրանց 50%-ը եղել են տարրական դպրոցի շրջանավարտներ, իսկ մյուսները դպրոց չեն ավարտել, գրել-կարդալ չգիտեն։ Իսկ 15-19 տարիքային խմբի 427․709 երեխաներից անգրագետ է շուրջ 2960-ը։

Հայտնի է դարձել նաև, որ մինչև 17 տարեկան աղջիկների ծնելիությունը վերջին 22 տարում նվազել է 24․49%-ով։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում դեռահասների (մինչև 19 տարեկանների) ծնելիության մակարդակը 2 անգամ գերազանցում է Եվրոպայի ցուցանիշներին։

 

Աղբյուր`    karar.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}