Հասարակական16:33, 03 Հուլիս 2023
Փարիզի թուրքական դեսպանատունը Թուրքիայի քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Ֆրանսիայում հունիսի 27-ին սկսվել են բողոքի ցույցեր, այն բանից հետո երբ ոստիկանի արձակած կրակոցից մահացել է արաբական ծագումով ֆրանսիացի մի երիտասարդ։ Ցույցերի պատճառով դադարեցվել է տրանսպորտի և մի շարք այլ ծառայությունների գործունեությունը, վնասվել են հասարակական շենքներ, մասնավոր սեփականություններ և ենթակառուցվածքներ։
Դեպքի առնչությամբ Փարիզում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին կամ այնտեղ մեկնողներին հորդորելով պահպանել զգուշավորություն։
Հայտատարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Հաշվի առնելով Ֆրանսիայում վերոնշյալ իրադարձությունները՝ հատկապես Փարիզում գտնվող մեր քաղաքացիները կամ Ֆրանսիա մեկնողները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և հեռու մնան այն տարածքներից, որտեղ կազմակերպվում են ցույցերը։ Խորհուրդ է տրվում պարբերաբար հետևել հնարավոր իրադարձությունների զարգացմանը տեղական իշխանությունների և Փարիզում մեր դեսպանատան և գլխավոր հյուպատոսության հայտարարությունների միջոցով»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |