• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 23:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:27, 07 Հուլիս 2023

Պոլսահայ ակտիվիստ. «Արարատը մի օր կվերածվի խաղաղության պատուհանի»

Պոլսահայ ակտիվիստ. «Արարատը մի օր կվերածվի խաղաղության պատուհանի»

Պոլսահայ ակտիվիստ, հրապարակախոս Մուրադ Մըխճըն թուրքական ընդդիմադիր լրատվամիջոց «Artigercek»-ի կայքում «Խաղաղության պատուհան Արարատը» վերնագրով ակնարկ է հրապարակել, որտեղ որոշ մանրամասներ է հայտնել Հայաստան կատարած իր այցից:

Մըխճըն նախ խոսել է, թե ինչու ավելի վաղ չէր այցելել Հայաստան և որպես պատճառ նշել այն, որ Հայաստանը կարող էր լինել ոչ համարժեք իր սպասումներին և դրա համար էլ քանիցս հրաժարվել էր այդ մտքից:

Ապա նաև շնորհակալություն հայտնել իր ընկերոջը Հայաստան այցելելը ինչ-որ չափով իրեն պարտադրելու համար:

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Մըխճըն մեջբերում է Երևանում իր մասնակցած պանելային քննարկումից մի հատված:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարց է հնչել, որին Մըխճըն պատասխանել է հետևյալ կերպ.

«Այս պահին մթնոլորտը շատ վատն է, սակայն մտածում եմ, որ երկու երկրներն էլ խաղաղության կարիք  շատ ունեն։ Որպեսզի հնարավոր լինի ապահովել այդ խաղաղությունը, նախ ժողովուրդները պիտի միմյանց ճանաչեն։ Հայաստանցիները Թուրքիան չեն ճանաչում, նույն կերպ Թուրքիայի ժողովուրդները հայաստանցիներին չեն ճանաչում։ Ավելին, մեծապես կարծում եմ, որ հայաստանցիները Թուրքիայի հայերին անգամ չեն ճանաչում։ Խաղաղության համար շատ բան չի արվել»:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ խաղաղության հասնելու միակ ճանապարհը դա ժողովուրդների միջև լինելիք երկխոսությունն է:

Մըխչըն պատմում է մի դեպք, որից էլ ծագել է իր հոդվածի  վերնագիրը:

Դեպքը նկարագրվում է Հայաստանի Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքում, որտեղից Մըխճըն, նկատելով Արարատ լեռը և դրան մոտ գտնվող մի մզկիթ, սկսել է ընկերոջ հետ թուրքերեն խոսել:

Զուգահեռաբար մի կին, ով ըստ հեղինակի՝ Նախիջևանից Հայաստան գաղթած կին է եղել, լսելով նրանց զրույցը, թուրքերեն նախադասությամբ մեջբերում է արել:

«Այնտեղ գտնվող մզկիթը ձեր կողմում է: Ձեր կողմը մեր կողմն է: Չեմ կարողանում հասկանալ, թե դա որ կողմն է»:

Կնոջ խոսքերից հետո հեղինակը հուզվում է և պահն անմահացնելու համար նկարվում կնոջ հետ:

Ապա, վերլուծելով տեղի ունեցածը, հույս հայտնում, որ անպայման մի օր պատերազմն ավարտվելու է, իսկ Արարատը վերածվելու է խաղաղության պատուհանի:

Նշենք, որ Թուրքիայում բնակվող հայ ակտիվիստը Հայաստանում գտնվել է 9 օր:

Աղբյուր`    artigercek

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}