Հասարակական11:05, 25 Հուլիս 2023
Խոշոր երկարաշարժ Թուրքիայում

Ներկայիս Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի Քոզան շրջանում 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել:
Թուրքայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 25-ի առավոտյան՝ 08:44-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11.27 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոզանին հարակից շրջաններում։
Ադանայի նահանագապետի փոխանցմամբ՝ աշխատանքները շարունակվում են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն մի քանի անասնագոմ և մեկ կիսաքանդ շինություն է վնասվել, որոշ աշխատավայրերում էլ ճաքեր են առաջացել։
Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։
Ադանայի Ջեյհան շրջանի ղեկավար Բայրամ Յըլմազը հայտնել է, որ խուճապի հետևանքով այդ շրջանի երկու բնակիչ է վերևից ցած նետվել։ Հաջորդած մեկ ժամվա ընթացքում շուրջ 3 հետցնցում է գրանցվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |