Հասարակական12:50, 14 Օգոստոս 2023
Թուրքիայի հայկական եկեղեցիներում նշվել է «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը
Օգոստոսի 13-ին նշվում է հայկական 5 տաղավար տոներից «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը, կամ ինչպես ժողովրդի շրջանում է հայտնի՝ խաղողօրհնեքի տոնը:
Այն տոնվում է տարվա մեջ մեկ անգամ՝ օգոստոսի 15-ին նախորդող կամ հաջորդող ամենամոտ կիրակի օրը:
Ինչպես աշխարհի 4 կողմում գտնվող հայկական եկեղեցիները, այնպես էլ Ստամբուլի հայկական եկեղեցիներում իրականացրել են խաղողօրհնեհքի տոնակատարությունները:
Այն նշվել է նաև Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի հայկական եկեղեցում ևս, որին ներկա է գտնվել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոսպոս Մաշալյանը:
Տոնի մասին պատմել է Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» օրաթերթի համահիմնադիրներից և խմբագիրներից Սարգիս Սերոփյանը:
«Աստվածածնի տոնը համընկնում է օգոստոսի կեսերին, երբ հանվել է խաղող ուտելու արգելքը։ Այդ տոնը հեթանոսական պատմության մեջ ոչ միայն խաղողի օրն է, այլև աստվածային զորությանը շնորհակալություն հայտնելու օրը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |