• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:33, 17 Օգոստոս 2023

Թուրքիայում հանցանք կատարած երեխաների թիվը տարեցտարի աճում է

Թուրքիայում հանցանք կատարած երեխաների թիվը տարեցտարի աճում է

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից զեկույց է հրապարակվել երկրում հանցանք կատարած երեխաների վերաբերյալ:

Մասնավորապես զեկույցում, որտեղ հղում է արվում Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներին, նշվում է, որ 2022-ին երեխաների հետ առընչվող դեպքերի թիվը 2021-ի համեմատ աճել է 20.5 տոկոսով՝ հասնելով 601.754-ի:

Իսկ հանցանք կատարած երեխաների թիվը 2010-ի համեմատ կրկնապատկվել է ավելի քան երկու անգամ՝ նախկին շուրջ 100 հազարի փոխարեն՝ կազմելով 207 հազար:

Ընդհանուր առմամբ 12 տարվա ընթացքում (2010-2022) հանցանք կատարած երեխաների թիվն աճել է շուրջ 148 տոկոսով:

2022-ին թվով 27.000 և ավելի երեխա, որոնք բերման էին ենթարկվել տարբեր ոստիկանական բաժանմունքներ, մեղադրվել են թմրամիջոցների օգտագործման և կամ դրանց վաճառքի մեջ: 2021-ի համեմատ նրանց թիվն աճել է շուրջ 10 հազարով:

Նշենք, որ 2023-ի հուլիսի 3-ից ի վեր բերման է ենթարկվել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող ընդհանուր առմամբ 1559 երեխա (1496-ը տղա), որոնցից այժմ դատապարտված է 1013-ը (957-ը տղա):

Աղբյուր`    kronos36.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}