Հասարակական11:13, 22 Օգոստոս 2023
Որո՞նք են Թուրքիայի ամենանյարդային քաղաքները

Թուրքիայում անցկացվել են սոցհարցումներ, որwnc արդյունքում պարզ է դարձել, թե որո՞նք են Թուրքիայի ամենանյարդային քաղաքները։ Սոցհարցմանը մասնակցել է շուրջ 22․000 մարդ: Նրանք պատասխանել են 15 հարցից բաղկացած թեստին։
Հարցման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մեծ քաղաքներում խիտ երթևեկությունը, մարդաշատ բնակչությունը և հեռավորության պատճառով ժամանակի կորուստը, որոնք համեմատած այլ շրջանների հետ, քաղաքաբնակներին դարձնում են ավելի սթրեսային։
Ըստ այդմ մեծ քաղաքներում բնակվողները կարող են լինել ավելի նյարդային, քան փոքր քաղաքների բնակիչները։ Բայց սոցհարցման արդյունքների պատկերն այլ բան ցույց տվեց։
Ամենանյարդային քաղաքների ցանկում 1-ին տեղում Սիվասն է (Սեբաստիա) 64%: 2-րդ տեղում Սամսունն է 60%, 3-րդը՝ Էսքիշեհիրը 56%, 4-րդը՝ Հաթայը 53%։
Մայրաքաղաք Անկարան 52% ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ տեղը, որին հաջորդում են, Այդըն՝ (50%), Չանաքքալե՝ (43%), Բալըքեսիր (30%) և Իզմիր (29%) քաղաքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |