Հասարակական17:33, 05 Սեպտեմբեր 2023
Թուրքիայում հարցվածների 81%-ը կարծում է, որ տնտեսությունը վատ վիճակում է

Թուրքական «Turkey Report»-ը կիսվել է «Istanbul Economy Research»-ի կողմից 2023-ի օգոստոսի 4-11-ը անցկացված հարցման արդյունքներով, որ անցկացվել է Թուրքիայի 26 նահանգներում 2000 մարդու մասնակցությամբ: նշվում է, որ մայիս ամսից բացասական կարծիքների աճ է նկատվում։
Ըստ այդմ՝ օգոստոսին տնտեսության ընթացիկ ընթացքը «Շատ վատ» կամ «Վատ» գնահատողների ցուցանիշը կազմել է 81%։ Սա նշանակում է, որ 10 հարցվածներից մոտ 8-ը տնտեսության վիճակը համարում է վատ։
Հարցվածների 12%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը «Ոչ լավ է, ոչ՝ վատ»։ Միայն 7%-ն է տնտեսության ներկա վիճակը գնահատում «Լավ» կամ «Շատ լավ»։
Ուշագրավ է, որ տնտեսության վիճակը բացասական են գնահատել հիմնականում ուսանողներն ու մասնավոր հատվածի վարձատրվող աշխատակիցները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |