• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:32, 13 Սեպտեմբեր 2023

Թուրքիայի կրթության նախարարը մտադիր է ստեղծել աղջիկների և տղաների առանձին դպրոցներ

Թուրքիայի կրթության նախարարը մտադիր է ստեղծել աղջիկների և տղաների առանձին դպրոցներ

Թուրքիայի  կրթության նախարար Յուսուֆ Թեքինը խոսել է երկրում հատուկ միայն աղջիկների և հատուկ միայն տղաների համար նախատեսված դպրոցների բացման հնարավորության մասին։

Թեքինը նման դպրոցների բացման պատճառ է համարել այն, որ բազմաթիվ ծնողներ, մի շարք հանգամանքերից ելնելով, իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում, ապա որպես օրինակ նշել ամենից շատ հանդիպող պատճառներից մեկը։

«Ես չեմ ցանկանում իմ աղջիկ երեխային տղաների հետ նույն դպրոց ուղարկել»։

Նախարարն այս համատեքստում իր առաջնահերթ խնդիրն է համարել աղջիկ երեխաների կրթության գործընթացի ապահովումը։

«Եթե անհրաժեշտ լինի, պիտի աղջիկների դպրոց էլ կարողանանք բացել։ Եթե ծնողը ցանկանա, պետք է կարողանա իր երեխային աղջիկների համար նախատեսված դպրոց ուղարկել, իսկ եթե ցանկանա տղաների դպրոց ուղարկել, ապա դա էլ պետք է կարողանա անել»։

Թուրքիայի ընդդիմադիր «Կանաչ ձախ» կուսակցական (Yeşil Sol Parti) անդամ Մեհմեդ Զեքինի այն հարցին, թե արդյոք հարցը դրվել է խորհրդարանում և քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ, նախարարը պատասխանել է․

«Ազգային կրթության հիմնական օրենքի «խառը կրթության»  աղջիկ/տղա համատեղ կրթություն ստանալու մասին կետում առկա է «էական է դպրոցներում աղջկա և տղայի խառը կրթություն ստանալը, սակայն կախված կրթության տեսակից, հնարավորությունից և դժվարություններից որոշ դպրոցներ կարող են առաձնացվել, կամ միայն աղջիկների համար, կամ միայն տղաների համար» դրույթը։

Ապա հավելել․ «Ինչպես երևում է, անհրաժեշտության դեպքում միայն աղջիկ և կամ միայն տղա աշակերտների համար նախատեսված առանձին դպրոց բացելը օրենքով չի խոչընդոտվում»։

Նշենք, որ թուրքական մամուլում Թեքինի նման խոսքերը որակվել են որպես «խառը կրթության» թիրախավորում։  Եվ ի քննադատություն նախարարի արտահայտությունների՝ թուրքական մեդիայում դրանց զուգահեռ շրջանառվում է Թուրքիայի կրթության մասին օրենքի 12-րդ կետը՝ «Աշխարհիկությունն առանցքային է ազգային կրթության գործընթացում»։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}