Հասարակական16:58, 29 Սեպտեմբեր 2023
Թուրքիայում նվազագույն աշխատավարձը շուրջ 2․000 լիրայով պակաս է սովի շեմից

Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված հաշվարկային տվյալների համաձայն՝ (TÜRK-İŞ) Թուրքայում սովի շեմը բարձրացել է՝ հասնելով 13․334 լիրայի, իսկ աղքատության շեմը՝ 43․433-ի։
Համադաշնությունը հաշվել է նաև Թուրքիայում միայնակ ապրող և աշխատող մարդու կեցության համար անհրաժեշտ ամսական գումարը։ Այն կազմել է 17․336 լիրա։
Այս ֆոնին հատկանշական է այն, որ ըստ «TÜRK-İŞ»-ի՝ 2023-ի նվազագույն աշխատավարձը կազմում է 11․402 լիրա, ինչը շուրջ 2․000-ով պակաս է Թուրքիայում հաշվարկված սովի շեմից։
Նշենք, որ Թուրքիայում 4 անձից բաղկացած ընտանիքի առողջական կարիքները հոգալու համար և ըստ հարկի ու անհրաժեշտության, ընտանիքի կերակրման համար նախատեսված ծախսերի չափը համարվում է սովի շեմ։
Իսկ աղքատության շեմ համարվում է այն անմբողջական ծախսերի չափը, որն իր մեջ ներառում է մեկ ընտանիքին անհրաժեշտ կացարանի, ժամանցի, ջեռուցման, տրանսպորտի և կրթության վճարները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |