Հասարակական16:20, 13 Հոկտեմբեր 2023
Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

Թուրքիայի Կարմիր մահիկը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա։
Նշվում է, որ սննդի ծանրոցները և առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրեջք է կատարել Եգիպտոսում, որտեղից էլ կուղարկվի Գազա։
Եգիպտոսում այսօր սպասվում է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հանդիպումը։ Հանդիպան ընթացքում կողմերը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։
Հիշեցնենք, որ հակամարտության սրման նոր փուլից ի վեր Թուրքիան ակտիվ դիվանագատիական աշխատանքներ է տանում և նույնիսկ կողմերին միջնորդական առաքելության առաջարկով է հանդես եկել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պատանդների ազատ արձակման հարցում ներգրավված է նաև Թուրքիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |