Հասարակական09:59, 16 Հոկտեմբեր 2023
Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկները ձմեռային սեզոնին նախընտրում են լինել Դուբայում

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ռուսական տուր-օպերատորների հետ պատրաստվում է իրականացնել մի ծրագիր, որով մեծ թվով ռուսներ ձմեռային սեզոնին կտեղափոխվեն ԱՄԷ, այլ ոչ թե Թուրքիա:
Մասնավորապես նշվում է, որ կա հստակ ծրագիր, ըստ որի՝ ռուսական շուրջ 20 քաղաքից զբոսաշրջիկներ պետք է մեկնեն Դուբայ, Շարժա և մայրաքաղաք Աբու-Դաբի:
Ընդգծվում է, որ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով ԱՄԷ-ն կարողացել է ձմեռային հանգստյան սեզոնի համար 2022-ի առաջարկած գնից 10% ավելի ցածր գին առաջարկել:
Թուրքական մամուլում նման տեղեկությունները որակվել են որպես «վատ լուր»:
Նշենք, որ թռիչքները հիմնականում իրականացնելու են Էմիրատներին պատկանող պետական «FlyDubai» և արաբական «Air Arabia» ավիաընկերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |