Հասարակական12:45, 19 Հոկտեմբեր 2023
Թուրքիայում մարդիկ զզված են քաղաքականությունից

Թուրքական «Yöneylem» հետազոտական կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել 2023-ի մայիսյան համապետական ընտրություններից հետո մարդկանց մոտ տիրող զգացմունքային ֆոնի վերաբերյալ:
Մասնավորապես կենտրոնը սեպտեմբերի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսազրույցներ է անցկացրել 27 նահանգի 2.398 բնակչի հետ:
Ըստ այդմ՝ «Ինչ զգացողություններ և մտածմունքներ ունեք վերջին շրջանի քաղաքական հարցերի շուրջ» հարցին ի պատասխան հարցվածների 25.5 տոկոսը պատասխանել է զզված, 22-ը՝ բարկացած, 27.7-ը՝ անճար (անելանելի վիճակում), 16.1-ը՝ հույսով և միայն 5.4-ը՝ լավ/երջանիկ:
Հարցման մասնակիցներից 3.3 տոկոսը հրաժարվել են պատասխանել հարցին:
Նշենք, որ թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ հետազոտական կենտրոնի վստահելիությունը կազմում է 95 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |