Հասարակական16:30, 20 Հոկտեմբեր 2023
Իսրայելում գտնվող թուրք լրագրողին սպառնացել են

Գազայի հետ սահմանակից Իսրայելի Սդերոտ քաղաքից պաղեստինա-իսրայելական բախումները լուսաբանող թուրքական «CNN Türk»-ի թղթակից Ֆուլյա Օզթյուրքը հոկտեմբերի 20-ին Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն սպառնացել են:
Նա մասնավորապես նշել է, որ ինչ-որ մեկը «02-21» քառանիշ հեռախոսահամարից զանգահարելով իրեն՝ խռպոտ ձայնով ասել է. «Իսրայելու՞մ ես: Զգույշ եղի՛ր, նորից եմ զանգելու»:
Ապա ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տելեգրայման ալիքներով նաև իր նկարներն են հրապարկում, իր հետևորդներին հարցրել է. «Սա ի՞նչ է նշանակում»:
Նշենք, որ Ֆուլյա Օզթյուրքին մշտապես գործուղում են ռազմական գործողությունների թեժ կետեր։ Նա լուսաբանել է նաև արցախյան երկրորդ պատերազմը, ինչպես նաև արցախահայության բռնի տեղահանությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |