Հասարակական10:40, 24 Հոկտեմբեր 2023
Թուրքիան օգնություն է ուղարկել Գազա

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Անկարան հումանիտար օգնությամբ բեռնված 4 ինքնաթիռ է ուղարկել Գազա։ Տրամադրվող օգնությունն ուղարկվել է Եգիպտոս, որտեղից ցամաքային ճանապարհով կտեղափոխվի Գազա։
Առողջապահության նախարարի խոսքով՝ Գազա է ուղարկվել գեներատորներ, որոնք կապահովեն անխափան էլեկտրաէներգիա, բժշկական սարքեր, պարագաներ, դեղորայք, սնունդ, տակդիրներ, հիվանդների և վիրավորների կարիքները բավարարող այլ անհրաժեշտ պարագաներ։
Միևնույն ժամանակ Քոջան նշել է, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի կողքին է և հավելել․ «Թուրք ազգի անունից ուրախ ենք հանդես գալ նման պատասխանատվությամբ։ Այս մարդասիրական պատասխանատվությունն այսքանով չի ավարտվում, այն կլինի շարունակական»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Կարմիր մահիկի և Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն էր ուղարկվել Գազա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |