Հասարակական16:38, 08 Նոյեմբեր 2023
Թուրքիայում 70%-ը իրեն կրոնավոր է համարում

Անկարայի համալսարանը հրապարակել է «Կրոնական ընկալումները Թուրքիայում» հետազոտության արդյունքները։ Ըստ հարցման արդյունքների, հարցվածների 92․3%-ը նշել է, որ մուսուլման է, 2․7%-ը` աթեիստ է, իսկ 3․2%-ը նշել է, որ դեսիտ է։
Ամենաքիչ թվով մարդիկ, ովքեր նշում են, որ իրենք մուսուլման են և ամենաշատ թվով մարդիկ, որոնք նշում են, որ իրենք կամ աթեիստ են կամ դեիստ հիմնականում պատկանում են 55-64 տարիքային խմբին։
«Կրոնական տեսանկյունից ձեզ ինչպե՞ս կբնութագրեիք» հարցին ի պատասխան՝ հարցվածների 62%-ը հայտնել է, որ իրենց կբնութագրեն որպես կրոնի պահանջները կատարող։
Հարցվածների գրեթե 70%-ը իրեն կրոնավոր է համարում, 22-%ը նշել է, որ բավականաչափ կրոնավոր է, 6%-ը ընդհանրապես կրոնավոր չէ։
Հարցման արդյունքները նաև ցույց են տվել, որ մասնակիցների 76%-ը ցանկանում է, որ իրենց երեխաները կրոնավոր լինեն, 12%-ը չի մտածում այդ մասին, իսկ 9%-ը չի ցանկանում, որ իրենց երեխաները լինեն կրոնավոր։
Նշվում է նաև, որ մասնակիցների շուրջ 62%-ը ճիշտ չի համարում տարբեր սեռական կողմնորոշումներին իրավական կարգավիճակ տալը, 19․3%-ը ճիշտ է համարում, իսկ 9․5%-ը մասամբ ճիշտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |