Հասարակական10:47, 14 Նոյեմբեր 2023
Թուրքիայում օրեցօր ավելանում է կանանց և երեխաների սպանությունների թիվը

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Թուրքիայում տղամարդկանց կողմից օրեցօր աճող կանանց և երեխաների սպանության վերաբերյալ լուրերը:
Մամուլում դրանք որակվում են որպես «սպանդ/կոտորած»:
Հիմնականում նման լուրերի լայն շրջանառությանը խթանել է նոյեմբերի 13-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած ընդհանուր առմամբ 4 այդպիսի սպանություն:
Թուրքիայի կանանց միությունների արհմիության նախագահ Ջանան Գյուլուն, թուրքական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ սպանություններն իրականացվում են հիմնականում նույն դրդապատճառներով:
«Կանայք սպանվում են սրբացված «ընտանեկան» միջավայրում իրենց ամենավստահելի մարդկանց, իրենց ուղեկից տղամարդկանց կողմից»:
Բացի այդ, նեյմբերի 13-ին արհմիությունը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2023-ի առաջին 10 ամսվա ընթացքում կանանց սպանություններին:
Ըստ այդմ՝ 39 կին սպանվել է ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների, իսկ 55 կին՝ այն տղամարդկանց կողմից, որոնց հետ հարաբերությունները գտնվել են բաժանման եզրին:
Ընդհանուր առմամբ տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը կազմել է 350:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |