• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:42, 27 Նոյեմբեր 2023

Էրդողան․ Թուրքիայի 100-ամյակը կանանց դարն է լինելու

Էրդողան․ Թուրքիայի 100-ամյակը կանանց դարն է լինելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրենց պետության հիմնական քաղաքականությունը դարձրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը և պնդել, թե որոշները փորձում են ստվերել և մոռացության մատնել կանանց համար իրենց կատարած ծառայությունները։

Այս թեմային Էրդողանն անդրադարձել է Հալիչի համալսարանում անցկացված «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։

Էրդողանը նշել է, որ իրենք 4 միլիոնից ավելի մարդկանց, այդ թվում՝ պետպաշտոնյաների և քաղաքացիների համար կազմակերպած դասընթացներով և սեմինարներով ստեղծել են «Զրո հանդուրժողականություն՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»։ Նրա պնդմամբ՝ իրենց աշխատանքն անդադար շարունակվում է հանուն բռնությունից զերծ «Թուրքիայի դարաշրջանի» համար։

Միջանկյալ նշենք, որ Էրդողանն այս տարի վերընտրվելուց հետո երդմնակալության արարողության ժամանակ ազդարարել էր Թուրքիայի «նոր դարաշրջանի» մեկնարկը։ Այս հայեցակարգով էրդողանական Թուրքիան փորձում է տարբերվել քեմալական Թուրքիայից և նպատակ ունի շրջադարձային փոփոխություններ կատարել, ստեղծել առաջնահերթություններ, այդ թվում՝ գնալ սահմանադրական բեկումնային փոփոխությունների և հասնել իսլամի գերակայությանը։  

Էրդողանը հայտնել է, որ իր քաղաքական գործունեության տարբեր փուլերում ստացել է կանանց աջակցությունն ու օրհնանքը, այնուհետև նշել․ «Ինչ պայքար էլ որ ձեռնարկել ենք ի շահ մեր երկրի ու ազգի, մենք միշտ ստացել ենք կանանց աջակցությունը։ Ձեր՝ կանանց աջակցությամբ, մենք հետ մղեցինք մեր կյանքին սպառնացող դավաճանական հարձակումները»։

Անդրադառնալով իր և իր քաղաքական թիմի համար սինդրոմ դարձած ներքաղաքական ճգնաժամերից 2015-ի հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձին՝ ընդգծել է այն հաղթահարելու հարցում կանանց ունեցած դերը։   

«Ինչպես գիտեք, կանայք եղել են առաջնագծում, ովքեր իրենց կյանքի գնով դիմադրել են հեղաշրջման կազմակերպիչներին, ովքեր մարտահրավեր են նետել տանկերին, ինքնաթիռներին և մահաբեր զենքերին հուլիսի 15-ի զազրելի հեղաշրջման փորձի ժամանակ։ Բացի այդ, կրկին կանայք էին, որ թուրքական ժողովրդավարությունը դուրս բերեցին փետրվարի 28-ի խավարից (ռազմական միջամտություն-խմբ․)։ Հիմա էլ նրանք 2023 թվականի նպատակները և «Թուրքիայի դարաշրջանն» են դուրս բերում խավարից:

Հարկ է նշել, որ մինչ Թուրքիայի նախագահը խոսում է կանանց իրավունքների, նրանց դերի կարևորության, ինչպես նաև թուրքական «ժողովրդավարության» մասին, այդ երկրում օրեցօր ավելանում են կանանց իրավունքների ոտնահարման, նրանց նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության և սպանության դեպքերը։ Որպես ապացույց կարելի է նշել այն փաստը, որ վերջին 10 ամսում ոչ պաշտոնական տվյալներով  Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 350 կին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}