Հասարակական17:20, 27 Նոյեմբեր 2023
Թուրքիայում ավելի քան 6 մլն օտարեկրացի է բնակվում
Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի օգնական Բուղրա Գյոքջեն Twitter-ում կատարած գրառմամբ տվյալներ է հրապարակել Թուրքիայում ապրող օտարերկրացիների վերաբերյալ:
Գյոքջեն մասնավորապես նշել է, որ Թուրքիայում օրինական գրանցում ունեցող օտարերկրացիների թիվը կազմում է 4.924.233, իսկ միգրացիայի վարչության տվյայլներով՝ 3.246.178 օտարերկրացի ժամանակավոր ապաստան ունեցողի կարգավիճակում է:
«Մինչդեռ «միջազգային ապաստանի» կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 33.246 է, 1.222.468 օտարերկրացի Թուրքիայում շարունակում է ապրել՝ ունենալով բնակություն հաստատելու թույլտվություն»,-հավելել է նա:
Բացի այդ փոխքարտուղարը նշել է, որ եթե Թուրքիայում գտնվող օտարերկրացիներն ապրեին մի տեղում, ապա այն կլիներ Թուրքիայի 3-րդ մեծ քաղաքը:
«Թուրքիայում օրինական ճանապարհով հաստատված օտարերկրացիները գերազանցում են Իզմիրի բնակչությանը»:
Նա նաև համեմատություն է անցկացրել Թուրքիայում ապրող օտարերկրացիների և Բուլղարիայի բնակչության միջև՝ նշելով, որ այս պարագայում ևս օտարեկրացիներն առջևում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |