Հասարակական10:52, 29 Նոյեմբեր 2023
Թուրքիայում ընտանեկան և երիտասարդական ֆոնդ է ստեղծվել
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է ընտանեկան և երիտասարդական ֆոնդի ստեղծման մասին լուրը:
Ֆոնդի միջոցներն ուղղվելու են նորաստեղծ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելուն՝ վարկավորման շահավետ պայմաններով:
Մասնավորպես նշվում է, որ ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 4 տարի մարման ժամկետով 150.000 լիրա, որի մարումները սկսվելու են տրամադրումից 2 տարի անց:
Նշվում է նաև, որ ֆոնդի փորձնական գործունեությունը մեկնարկելու է փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած նահանգներում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների փոխնախարարի գլխավորած Ֆոնդի գլխավոր խորհուրդը բաղկացած է լինելու 5 անձից: Մնացյալ չորսի մեջ են ընտանեկան և սոցիալական ծառայությունների, երիտասարդության և սպորտի, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարարները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |