Հասարակական11:50, 01 Դեկտեմբեր 2023
Էրդողանը հակաքեմալական գործչին ռեկտոր է նշանակել

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթի առավոտյան համարում տեղ են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նշանակումները, որոնք կապված են պետական գերատեսչությունների տեսչական մարմինների և համալսարանների ղեկավար անձնակազմի հետ:
Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվել հատկապես Էրդողանի նշանակումներում տեղ գտած պրոֆեսոր Սելման Օղյութի՝ Ստամբուլի Էսենյուրթի համալսարանի ռեկտորի պաշտոնին նշանակվելու փաստը:
Հիմնականում շեշտվել է այն, որ Օղյութը ռեկտոր է նշանակվել, չնայած այն բանին, որ Սյուհեյբ Օղյութի եբայրն է, ով էլ Թուրքիայի նախկին վարչապետի պաշտոնանկ լինելու հետ կապված հեռուստաեթերային քննարկման ժամանակ քեմալիզմը (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քաղաքականությունը և գաղափարախոսությունը) համարել էր վարակ:
Նշենք, որ Սյուհեյբ Օղյութը Թուրքիայում «Pelikan Grubu» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկն էր: Կազմակերպությունն առաջին անգամ աչքի էր ընկել 2016-ի մայիսի 1-ին իրենց վեբկայքում տեղ գտած «Selam Olsun» հոդվածով, որտեղ անդրադարձ էր կատարվել 2014-2016 թթ-երին Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Դավութօղլուի հրաժարականին և հայտարարվել դրա հետ կապ ունեցող մարդկանց անուններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |