• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:57, 01 Դեկտեմբեր 2023

Պուտինի բազմազավակության կոչը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Պուտինի բազմազավակության կոչը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել բնակչությանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝  բազմազավակության վերաբերյալ  կոչը։

«Մեր երկրում ապրող ազգերից շատերը, փառք Աստծո, պահպանում են ամուր ընտանիքի ավանդույթը, որտեղ մեծանում են չորս, հինգ և ավելի երեխաներ։ Հիշենք, որ մեր տատիկներից շատերը յոթ-ութ երեխա են ունեցել։ Պահպանենք ու վերակենդանացնենք այս հրաշալի ավանդույթները։ Շատ երեխաներ և մեծ ընտանիք ունենալը պետք է դառնա նորմալ երևույթ, ապրելակերպ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների համար»,- նշել է Պուտինը։

Պուտինը ընդգծել է, որ ընտանիքը ոչ միայն պետության և հասարակության հիմքն է, այլև «բարոյականության աղբյուրը»։  

«Ռուսաստանի ժողովրդի փրկությունն ու մեծացումը մեր խնդիրն է առաջիկա տասնամյակների համար։ Կասեմ ավելին. սա ռուսական աշխարհի, հավերժական Ռուսաստանի  ապագան է», նշել է նա։

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է Պուտինի խոսքերի այն հատվածը, որտեղ նա նշել է, որ ընտանիքում 3-4 երեխայի առկայությունն անգամ դեռ չի համարվում  բազմազավակություն։

Ուշագրավ է, որ «T24» թուրքական լրատվամիջոցի սյունակագիր Հասան Աքսայի դիտարկմամբ՝  վերջին տարիներին Ռուսաստանի ամենագլխավոր խնդիրներից մեկը դեմոգրաֆիական անմխիթար պատկերն է։

Աղբյուր`    T24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}