• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:53, 11 Հունվար 2024

Հազարավոր ներգաղթյալներ լքում են Թուրքիան

Հազարավոր ներգաղթյալներ լքում են Թուրքիան

Թուրքիայում բնակություն հաստատելու իրավունք ստացած օտարերկրացիների թիվը 2023-ին 2022-ի համեմատ նվազել է: Մեկ տարվա կտրվածքով գրանցված տարբերությունը կազմում է 247.000 մարդ:

Թուրքիայից հեռացած օտարերկրացիների թիվը ևս բավականին մեծ է, այն կազմում է 214.000:

Թուրքական մամուլում տեղ գտած տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակության թույլտվություն ստացած օտարերկրացիների թիվը 2011-ի դրությամբ կազմում էր շուրջ 200.000:

Սակայն նույն տարում Սիրիայի ներսում սկսված ռազմական բախումների հետևանքով նրանց թիվը Թուրքիայում սկսել էր ավելանալ:

Նշվում է, որ տարեկան այդ մարդկանց թիվն ավելացել է 50.000-ով և 2016-ին կազմել 460.000:

Ապա, ավելի մեծ տեմպերով աճելով, 2017-ին կազմել 593.000, 2018-ին՝ 856.000, իսկ 2019-ին՝ 1.101.000, որն այդպիսի առաջին ցուցանիշն էր:

Սակայն 2020-ին Covid 19 համաճարակով պայմանավորված համալսարանների և դպրոցների հեռահար ուսուցման, ինչպես նաև աշխատատեղերում աշխատանքի հեռավար իրականացման պատճառով օտարերկրացիների թվում  արդեն նվազման տեմպեր էին նկատվում:

Չնայած այս իրավիճակին 2021-ը եղել է Թուրքիայում ամենից շատ բնակության թույլտվություն տրամադրելու տարի: Այդ տարի ավելի քան 420.000 օտարերկրացու տրամադրված թույլտվությունների շնորհիվ նրանց թիվը հատել էր 1 մլն-ի շեմը:

Իսկ 2022-ին ի վերջո հասել էր իր գագաթնակետին՝ կազմելով 1.354.000-ի:

Նշենք, որ նախկինում առկա նման աճից հետո այժմ գրանցվող նվազման միտումները Թուրքիայում համարվում են ռեկորդային: 

Աղբյուր`    birgun.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}