Հասարակական11:08, 12 Հունվար 2024
Գազայից Թուրքիա է տեղափոխվել 106 հիվանդ և վիրավոր

Թուրքիան շարունակում է Պաղեստինի Գազայի հատվածից հիվանդներ և վիրավորներ իր մոտ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Թուրքիայի պաշտպանության նախարարության օդուժին պատկանող «A-400M» և «C-130» ինքնաթիռներով հունվարի 11-ին ընդհանուր առմամբ 106 անձ է տեղափոխվել Թուրքիա, որից 21-ը են եղել վիրավոր:
Հիվանդներին և վիրավորներին թուրքական ինքնաթիռները վերցրել են Եգիպտոսի Էլ-Արիշ միջազգային օդանավակայանից:
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ին Գազայում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս: Դրանց հետևանքով տուժել են հազարավոր պաղեստինցիներ:
Գազայից Թուրքիա հիվանդների հերթական տեղափոխությունը թվով 7-րդն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |