Հասարակական17:14, 16 Հունվար 2024
Առաջին թուրք տիեզերագնացը պատրաստվում է թռիչքի

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հիշեցրել է, որ հունվարի 9-ին նախատեսված թուրք առաջին տիեզերագնացի թռիչքը հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Հիմա արդեն որոշված է, որ թռիչքը կիրականացվի 2024թ. հունվարի 17-ին և ենթադրվում է, որ կտևի մոտավորապես 14 օր։ Թռիչքը կիրականացվի «Axiom Space»-ի կողմից և կօգտագործվի «Crew Dragon» տիեզերանավը։
Տիեզերանավը կբարձրանա ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում գտնվող «39A» արձակման համալիրից և կթռչի Միջազգային տիեզերակայան, իսկ առաքելությունն ավարտից հետո, այն կընկնի օվկիանոս:
Աղբյուրի նշմամբ՝ առաջին թուրք տիեզերագնացը լինելու է ինժեներ կոնստրուկտորի կրթություն ստացած, ԱՄՆ-ի օդուժի տեխնոլոգիական ինստիտուտը ավարտած 44-ամյա Ալփեր Գեզերավջըն։ Նա F-16» ռազմական ինքնաթիռի օդաչու է և 21 տարի կարևոր առաջադրանքներ է իրականացրել ռազմաօդային ուժերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |