Հասարակական16:24, 16 Հունվար 2024
Ալթուն․«Ապատեղեկատվության դեմ պայքարը Թուրքիայի ազգային անվտանգության խնդիր է»

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ ապատեղեկատվությունն ազգային անվտանգության խնդիր է և անդրադարձել դրա դեմ Թուրքիայի պայքարին։
Հիմք ընդունելով, որ Թուրքիան ապատեղեկատվության թիրախ դարձած երկրներից է՝ Ալթունը նշել է․«Ապատեղեկատվության դեմ պայքարում մեր ռազմավարական պարտականություններն են ստեղծել մեր երկրի դեմ բացասական ընկալման օպերացիաներին և բացասական համբավ ձևավորելու ջանքերին հակակշռող դրական օրակարգ, ինչպես նաև ապահովել ճշգրիտ, արագ և թափանցիկ իրազեկում ներքին հանրության և միջազգային հանրության համար»:
Մատնանշելով առկա խնդիրներն այդ ոլորտում՝ Ալթունը նոր գիրք է հրատարակել, որը կրում է «Հասարակությունների վրա հաղորդակցության նոր շրջանը տեղեկատվական պատերազմից մինչև ապատեղեկատվական պատերազմ» վերանգիրը։
Ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները համաշխարհային խնդիրներ որակող Ալթունը նշել է, որ որպես Թուրքիայի Հանրապետության հանրային կապերի վարչություն, իրենք ապատեղեկատվության դեմ պայքարը համարում են ազգային անվտանգության խնդիր և բազմաթիվ նախագծեր են իրականացնում այդ կենսական խնդիրը լուծելու համար։
Ալթունը նաև շեշտել է, որ հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը Թուրքիայի ամենակարևոր ռազմավարական խնդիրներից է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |