• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:33, 09 Փետրվար 2024

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է շատ և քիչ բնակեցված շրջանների տվյալները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է շատ և քիչ բնակեցված շրջանների տվյալները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է Թուրքիայի ամենաշատ և ամենաքիչ բնակեցված շրջանների տվյալները։ 

Ըստ այդմ` Ստամբուլ նահանգի, որտեղ ապրում է երկրի բնակչության շուրջ 18․34%-ը, Էսենյուրթ շրջանը 2023-ի վերջի դրությամբ 978․000-ը գերազանցող բնակչությամբ շարունակում է մնալ Թուրքիայի ամենաբնակեցված շրջանը։ 

Այս ցուցանիշով Էսենյուրթը գերազանցել է 57 շրջանների բնակչությանը։ Էսենյութին հաջորդում է Գազիանթեփ նահանգի Շահինբեյ շրջանը՝ 939․000 բնակչությամբ, իսկ երրորդ տեղում Անկարա նահանգի Չանքարա շրջանն է՝ բնակչության 937․000 թվաքանակով։

Ամենաշատ բնակեցված շրջանների հետ մեկտեղ հրապարակվել են նաև ամենաքիչ բնակեցված շրջանների տվյալները։

Ամենաքիչ բնակեցված շրջանների թվում 1-ին տեղում Քոնիա նահանգի Յալըհույուք շրջանն է՝ 1854 բնակչությամբ, որին հաջորդում է Աֆյոնքարահիսար նահանգի Քըզըլորեն շրջանը` 2107 բնակչությամբ։ Իսկ Թուրքիայի ողջ բնակչությունը 2023 թվականի դրությամբ կազմել է 85 մլն 372․000, որից 42․734071-ը (50.06%) կազմում են տղամարդիկ, իսկ 42․638306-ը՝ (49.94) կանայք։

Աղբյուր`    risalehaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}