Հասարակական16:54, 19 Փետրվար 2024
Թուրքիան Եվրոպայի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկիրն է

Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ «Eurostat»-ը հրապարակել է Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենատարեց բնակչություն ունեցող երկրների ցանկը։
Ըստ հրապարակված տվյալների՝ Եվրոպայի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկիրը Թուրքիան է։ Նշվում է, որ Թուրքիային հաջորդում են Կիպրոսը, Իռլանդիան և Դանիան։
Իսկ ամենատարեց բնակչություն ունեցող երկիրն Իտալիան է։
Ավելի վաղ Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել էր Թուրքիայի երիտասարդ բնակչություն ունեցող շրջանները, ըստ որի՝ երիտասարդ բնակչությունը հիմնականում տարածված է Թուրքիայի արևելյան շրջաններում, իսկ ամենաքիչը՝ Էգեյան և Սև ծովի հատվածներում։
2022-ին Թուրքիայի բնակչությունը կազմել է 84 մլն, որից 12 միլիոնը կազմում են 15-24 տարիքային խմբի քաղաքացիները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |