Հասարակական17:17, 22 Փետրվար 2024
Իտալիան ցանկանում է Թուրքիա ուղարկել աֆրիկացի փախստականների

Իտալիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է լուծել փախստականների խնդիրները և այդ հարցի շուրջ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և ակադեմիկոս Իլբեր Օրթայլն հունվարին հանդիպել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ նրանք նշել են,որ ցանկանում են Իտալիայում գտնվող աֆրիկացիներին ուղարկել Թուրքիա։
Թուրքական աղբյուրի նշմամբ, փախստականների խնդիրների լուծման համատեքստում Իտալիայի խորհրդարանը համաձայնագիր է ստորագրել Ալբանիայի խորհրդարանի հետ, որով նախատեսվում է, որ Իտալիան Ալբանիայում կկառուցի ներգաղթյալների համար նախատեսված ճամբարներ։
Փախստականների խնդիրների վերաբերյալ Իլբեր Օրթայլն նշել է, որ Իտալիա կգան աֆրիկացի ներգաղթյալներ, սակայն Իտալիան չունի բավարար տարածք, ռեսուրս և այնպիսի կառույց, որը կարող է ընդունել օտարերկրացիներին։
Ինչպես նաև հավելել է․ «Սևամորթների հասցեին ուղղված որոշ գրառումներ կարդացի, բայց թուրքերը այն ազգը չեն, որ դեմ են սևականներին։ Լավ, թե վատ Թուրքիան առաջին անգամ չի ճանաչում աֆրիկացիներին։ Նրանց միջև ջերմ հարաբերություններ կան, բայց այսուհանդերձ աֆրիկացիների մի խնդրահարույց խումբ կա, բայց ես հուսով եմ, որ նրանց չեն ուղարկի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |