• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:04, 27 Մարտ 2024

Թուրքիան տարեց բնակչության ցուցանիշով աշխարհում 67-րդն է

Թուրքիան տարեց բնակչության ցուցանիշով աշխարհում 67-րդն է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի տարիքային վիճակագրության տվյալները։ Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայում արագորեն աճում է տարեց բնակչության թվաքականը։

Նշվում է, որ վերջին 5 տարիների ընթացքում 65 տարեկան և բարձր տարիքային խմբում նկատվել է 21․4% աճ և 2023-ին այն հասել է 8 մլն 722․000-ի։ Այս աճի հետ մեկտեղ տարեց բնակչությունը 2018-ին կազմել է 8․8%, իսկ 2023-ին՝ 10․2%։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում տարեց բնակչության մակարդակով 184 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ տեղը։

Զեկույցում նաև տեղ են գտել կանխատեսումներ առաջիկա տասնամյակների վերաբերյալ,ըստ որոնց՝  տարեց բնակչության մակարդակը 2030-ին կահասնի 12․9%-ի, 2040-ին՝ 16․3%-ի, 2080-ին՝ 25․6%-ի։

Նշվում է, որ բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխություններից է նաև միջին տարիքի աճը։ 2018-ին  միջին տարիքը կազմել է 32%, իսկ 2023-ին հասել է 34%-ի դրանով իսկ երևում է, որ Թուրքիայի բնակչությունը ունի ծերացման միտում։

Տարեց բնակչության աճին զուգահեռ աճում է նաև տարեցների կախվածության գործակիցը։ Այս ցուցանիշը ներկայացնում է աշխատունակ տարիքի հարյուր մարդու հաշվով տարեցների թիվը, որը 2018-ին կազմել է 12․9%, իսկ 2023-ին՝ 15%։

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի Սինոպ քաղաքը համարվում է տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը, այդ ցուցանիշը անտեղ կազմել է 20%, իսկ տարեց բնակչության ամենացածր ցուցանիշ ունեցող քաղաքը 3․5%-ով համարվել է Շըրնաքը։

Աղբյուր`    tr.investing.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}