Հասարակական16:45, 04 Ապրիլ 2024
Թուրքական ավիաուղիները չեղարկում են չվերթները դեպի Իսրայել
2023թ. նոյեմբերին թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը հայտարարել էր, որ չի վերսկսելու թռիչքները դեպի Իսրայել մինչև 2024թ. հոկտեմբերը։ Թել Ավիվ-Ստամբուլ ամրագրման համար բացված չվերթներն այժմ չեղարկվել են։
Թուրքական ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ 2023 թվականի հոկտեմբերին։ Այս մասին թուրքական ավիաընկերությունը գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ընկերությունն իր կայքում հրապարակել է նաև դեպի Թել Ավիվ թռիչքների տոմսերի փոխանակման կամ վերադարձի կանոնները, որոնք նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 7-ից 23-ը։
Մինչ իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկիզբը թուրքական «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը Թել Ավիվ-Ստամբուլ երթուղով օրական ավելի քան 10 չվերթ էր իրականացնում։
Տվյալների համաձայն՝ 2023-ի հուլիս և օգոստոս ամսիսներին Թել Ավիվից ժամանող և մեկնող ուղևորների ավելի քան 5%-ը ճանապարհորդել է Turkish Airlines-ով։ Վերջինս ավիաընկերությունների շարքում իր ունեցած ուղևորների թվով չորրորդն է:
Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպի Թել Ավիվ թռիչքները դադարեցվում են մինչև 2024թ. հոկտեմբերի 26-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |