Հասարակական10:41, 04 Ապրիլ 2024
Թուրքական իշխանությունների հետքայլը. Վանում կպաշտոնավարի ընդդիմադիր քաղաքապետ
Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո ցույցերի մեծ ալիք էր բարձրացել, որն ուղեկցվել էր փողոցներում բազմաթիվ անկարգություններով:
Ապրիլի 3-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը, տեղիք տալով բազմահազար մարդկանց բողոքին, որոշում է կայացրել բողոքարկել Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշումը, ինչի արդյունքում թույլատրվել է ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին զբաղեցնել Վանի քաղաքապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չէր տրվել ստանձնել իր պաշտոնը:
Թուրքական մամուլը նշում էր, որ նրանից ետ էր վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել էր ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասին:
Այդ պատճառով ընդդիմադիր գործիչ Զեյդանը ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել իշխանությունների արած այդ քայլի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |